ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ընդմիշտ փա՜ռք քեզ, հայ կինո

Ընդմիշտ փա՜ռք քեզ, հայ կինո
16.04.2023 | 23:54

ՈՒղիղ հարյուր տարի առաջ, այս օրը, եղավ հայ կինոն հիմնադրելու դեկրետը։

Ուղիղ 100 տարի հետո, այս օրը, նշվում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակն ու այսպես ասած սեղանապետերի դերում նրանք են, ովքեր, սկսած 2017 թվից, հայ կինոն հետևողականորեն գլորում են անդունդ՝ այս յոթ տարում ի զորու չլինելով ստեղծել գոնե մեկ ֆիլմ, որ կարողանային ներկայանալ Ա կարգի գեթ մեկ փառատոնում այն դեպքում, երբ հարևան Վրաստանում նման ֆիլմերի հրավառություն է։

Սակայն փառատոնն էլ իրենց գլուխն ունի։ Կարո՞ղ են ասել, թե կինոյի փողերից քանի միլիարդ են վատնել այս յոթ տարում, դիմացը քանի խաղարկային ֆիլմի մեկնարկ տվել ու քանիսն ավարտին հասցրել։ Կա՞ երկրում իշխանություն, որ այս բացահայտ թալանի, կինոյի գումարները լափողների վակխանալիայի դեմն առնի։

Տխուր բաներից եմ խոսում այս տոնական օրով, բայց թե սա է իրականությունը, սա է իրողությունը։ Սակայն բոլոր դեպքերում հուսանք ու հավատանք, որ երբևիցե իրավիճակ կշտկվի, կինոթալանչիների, հայ կինոն հանդիսատեսի տուն տանելու փոխարեն դատարանի դուռ քարշ տվածների դեմը կառնվի, իսկ մինչ այդ, արդ և ընդմիշտ երիցս փառք քեզ, ՀԱՅ ԿԻՆՈ։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 16093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ